Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

«Պետք է դաս քաղեն և՛ պարտություններից, և՛ հաղթանակներից»

«Պետք է դաս քաղեն  և՛ պարտություններից,  և՛ հաղթանակներից»
06.02.2015 | 12:35

Կոտորածների տարիներին հայերը տարբեր վայրերում մղել են ինքնապաշտպանական մարտեր: «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում լուսաբանելու են այլ հերոսամարտերի (Սասունի, Վանի, Մուսա լեռան, Շատախի) փառապանծ էջերը: Ինֆորմացիան տարածելու են համացանցով, կազմակերպելու են ֆիլմերի դիտումներ, հրաձգության և այլ մարտական մարզաձևերի պարապմունքներ ու մրցույթներ: «Մեր երեխաները պետք է իմանան, որ փառապանծ պատմություն, փառապանծ անհատներ ունեցող ազգի ժառանգներ են: Պետք է դաս քաղեն և՛ պարտություններից, և՛ հաղթանակներից»,- ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ